Գլխավոր էջ Նորություններ Իրանում փորձարկվում է COVID-ի տեղական արտադրության երկրորդ պատվաստանյութը

Իրանում փորձարկվում է COVID-ի տեղական արտադրության երկրորդ պատվաստանյութը

163
0

Իրանի իշխանությունները սկսել են տեղական արտադրության երկրորդ պատվաստանյութի (Razi Cov Pars) փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

 

Փորձարկումների երրորդ փուլը կանցկացվի Թեհրանի և Ալբորզի նահանգներում: Գիտափորձին կմասնակցի մոտ 40 000 կամավոր: Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ Իրանի դեղագործական ընկերությունները կկարողանան նոր դեղամիջոցի մոտ 15-20 մլն չափաբաժին արտադրել:

 

Razi Cov Pars դեղամիջոցը պատվաստանյութի երեք չափաբաժին է ներառում, որոնցից 2-ը՝ ներարկումային, մեկը՝ ներքթային:

 

Կորոավիրուսի դեմ բնակչության պատվաստումն Իրանում մեկնարկել է փետրվարի 9-ին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Բացի այդ, երկրում կիրառվում են նաև չինական Sinopharm, հնդկական Bharat Biotech, անգլո-շվեդական AstraZeneca և իրանական COV Iran Barakat ընկերությունների դեղամիջոցները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ