Գլխավոր էջ Նորություններ Moderna-ն COVID-19-ի և գրիպի դեմ մեկ բաղադրիչով պատվաստանյութ է մշակում

Moderna-ն COVID-19-ի և գրիպի դեմ մեկ բաղադրիչով պատվաստանյութ է մշակում

171
0

Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտնել է, որ մշակում է պատվաստանյութ, որը կպաշտպանի միաժամանակ COVID-19-ից և սեզոնային գրիպից։

Ընկերությունն այսօր հայտնել է շնչառական պատվաստանյութային նոր ծրագրի առաջին փուլի մասին․ ըստ այդմ, մշակվում է պատվաստանյութ, որն իրենից ներկայացնում է բուստերային մեկ դեղաչափ։

Ավելի վաղ քովիդի տարածման դեմ պայքարի հարցերով Սպիտակ տան համակարգող Ջեֆ Զինթսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է հավելյալ 2․7 մլրդ դոլար հատկացնել ընկերություններին, որոնք զբաղվում են հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությամբ։ Նրա խոսքով՝ այդ կերպ ԱՄՆ-ը ողջ աշխարհի համար կդառնա պատվաստանյութերի պահոց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ