Գլխավոր էջ Գլխավոր Ռեանիմացիայում հայտնվում և մահանում են հիմնականում չպատվաստված մարդիկ. Նանուշյան

Ռեանիմացիայում հայտնվում և մահանում են հիմնականում չպատվաստված մարդիկ. Նանուշյան

1142
0

24 TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են Կորոնավիրուսը, պատվաստումները և պատվաստման ցածր թվերը։ Փոխնախարարն այն համոզմունքը հայտնեց, թե մարդիկ պետք է պատվաստվեն, որ չվարակվեն ու մահանան, համավարակի թվերը աճում են:

Նա նաև ավելացրեց, որ իրենք չեն պարտադրում պատվաստվել, ընդամենն ապահովում են անվտանգ աշխատանքային պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն ապահով միջավայրում:

Խոսելով պատվաստման անհրաժեշտության մասին՝ փոխնախարարը նաև նշեց, թե հիմնականում չպատվաստված մարդիկ են ռեանիմացիայում հայտնվում և մահանում: Նա կոչ արեց քաղաքացիներին պատվաստվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ եթե վաղը նրանք հայտնվեն հիվանդանոցում, հակագիտական և հակապատվաստային կոչեր անողները չեն օգնելու.

«Մեկ տարի առաջ երազում էինք պատվաստանյութի մասին, այսօր այն կա, բայց չեն պատվաստվում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ