Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում 1,4 մլն հարավկորեացիներ նախագահի հրաժարականն են պահանջել կորոնավիրուսի իրադրության պատճառով

1,4 մլն հարավկորեացիներ նախագահի հրաժարականն են պահանջել կորոնավիրուսի իրադրության պատճառով

590
0

Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացիներ ստորագրել են հանրագիր երկրի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնաթողության պահանջով: Մարտի 6-ին այդ մասին հաղորդել Է KBS հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորագրահավաքն ավարտվել Է մարտի 5-ին, եւ նախագահի վարչակազմի կայքում այն զետեղելու պահից փաստաթղթի տակ ստորագրւթյուն Է դրել 1,469 միլիոն մարդ: Պաշտոնազրկման օգտին հանդես եկող քաղաքացիները նշում են պետության ղեկավարի ձեռնարկած միջոցների անարդյունավետությունը երկրում նոր տիպի կորոնավիրուսային վարակի բռնկմանը հակազդելու համար:

Միաժամանակ Մուն Չժե Ինի պաշտպանության մյուս հանրագրի տակ մարտի 6-ի առավոտվա դրությամբ ստորագրել Է 1,25 միլիոն մարդ: Ստորագրահավաքը կավարտվի մարտի 27-ին: Պաշտպանող հանրագիրն ստորագրածները նշում են, որ նախագահը եւ կառավարությունն իրենցից կախված ամեն ինչ անում են վիրուսի դեմ պայքարելու համար:

Այն դեպքում, երբ երկրի ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված ցանկակած հանրագիր հավաքում Է 200 հազարից ավելի ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանեքել դրան:

Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մարտի 6-ին գերազանցել Է 6,2 հազարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ