Գլխավոր էջ Նորություններ Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել. Արտակ Բեգլարյան

Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել. Արտակ Բեգլարյան

577
0

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը  գրում է.

«Հերթական անգամ հեռախոսազրույց ունեցա ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, հետաքրքրվեցի սեզոնային վիրուսի տարածման ու բուժման վիճակից, ինչպես նաև կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխարգելելու աշխատանքներից:

Նախարարը տեղեկացրեց, որ առ այսօր շուրջ 30 անձից կորոնավիրուսի թեստ է վերցվել, և բոլորի մոտ արդյունքը բացասական է եղել:

Ինչ վերաբերում է շաբաթներ առաջ Իրանից Արցախ եկած ամուսինների մասին ապատեղեկատվության տարածմանը, նախարարը նշեց, որ նրանք ևս անցել են համապատասխան թեստավորում և գտնվում են մշտական հսկողության ներքո:

Այս իրավիճակում խիստ կարևորում եմ և՛ կանխարգելիչ, և՛ իրազեկման պատշաճ աշխատանքների իրականացումը պետության կողմից: Մարդիկ պետք է տեղյակ լինեն հիմնական ռիսկերից ու կանխարգելման մեխանիզմներից, ինչպես նաև կանոնավոր կերպով տեղեկացվեն իրավիճակի մասին, որպեսզի անհիմն բացասական տրամադրություններ ու խուճապ չառաջանա հասարակության մեջ»:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՏԱՐԱԾԵԼ՝ Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել…Հերթական անգամ հեռախոսազրույց ունեցա ԱՀ…

Geplaatst door Artak Beglaryan op Donderdag 5 maart 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ