Գլխավոր էջ Գլխավոր 89%-ով պատվաստված երկրում ավելանում են վարակման տեմպերը․ Covid 19-ը վիճակագրությունը Մեծ Բրիտանիայում

89%-ով պատվաստված երկրում ավելանում են վարակման տեմպերը․ Covid 19-ը վիճակագրությունը Մեծ Բրիտանիայում

1198
0

Չնայած նրան, որ Մեծ Բրիտանիայում պատվաստված քաղաքացիների թիվը բավականին բարձր է, այնուամենայնիվ, վերջին երկու շաբաթների ընթացքում վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է։ Այս մասին հայտնում է BBC.com-ը։

Ջոն Հոփկինսի անվան համալսարանի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 221,1 միլիոն մարդ,  մահացել մոտ 4,6 միլիոն, ընդհանուր առմամբ կատարվել է 5,5 միլիարդ պատվաստում։

Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը հասել է 7 միլիոնի, վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր գրանցվում է մոտ 40 հազար վարակման նոր դեպք։ Ամեն օր Քովիդից մահանում է 45 բրիտանացի, իսկ հիվանդանոցներում գտնվում է 7,6 հազար մարդ։

Պաշտոնական տվյաներով՝ բրիտանացիները ստացել են մոտ 91 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, ընդ որում չափահաս բնակչության մոտ 89%-ը ստացել է մեկ դեղաչափ, իսկ մոտ 80 տոկոսը՝ երկու դեղաչափ։

Ի դեպ, վարակման տեմպի ավելացման ֆոնին՝ չեն բացառվում նոր սահմանափակումների կիրառումը։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

Հոդվածն ամբոջությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ