Գլխավոր էջ Նորություններ Որոշ մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ «գերմարդկային» իմունիտետ են հայտնաբերել

Որոշ մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ «գերմարդկային» իմունիտետ են հայտնաբերել

602
0

Որոշ մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ «գերմարդկային» իմունիտետ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ամերիկացի վիրուսաբանները, գրում է Daily Mail-ը։

 

Մասնագետները դա անվանել են «գերմարդկային» կամ «հիբրիդային» իմունիտետ։

 

Ինչպես նշել է Ռոկֆելերի համալսարանից վիրուսաբան Թեոդոր Հաթցիոաննուն, այդ մարդկանց մոտ հայտնաբերվել է SARS-CoV-2-ից անհավանական պաշտպանություն։ Իմունաբան Շեյն Քրոթին պարզաբանել է, որ բնական իմունիտետի ժամանակ իմունային համակարգը կրկնակի վարակման դեմ բարիեր է ստեղծում։ В-բջիջները եւ Т-բջիջները հիշում են, թե ինչ տեսք ունի վիրուսը եւ կարող են խթանել կրկնակի վարակման դեպքում հակամարմինների արտադրմանը։

 

Սովորաբար բնական իմունիտետը օրգանիզմը պաշտպանում է կորոնավիրուսից 7-8 ամիս։ Մեկ տարի անց մարդը դեռ ունի հակամարմիններ, սակայն դրանք ավելի խոցելի են տարբեր շտամների դեմ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ