Գլխավոր էջ Գլխավոր Ո՞ր ոլորտների աշխատակիցները պարտադիր պետք է պատվաստվեն․ մանրամասներ

Ո՞ր ոլորտների աշխատակիցները պարտադիր պետք է պատվաստվեն․ մանրամասներ

1899
0

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումներ, որոնք պետք է կանխարգելեն կորոնավիորւսի տարածումը, իսկ պատվաստումները դառնում են «պարտադիր»։ Մանրամասները՝ ստորև։

Մի շարք ոլորտների աշխատակիցների համար սահմանվում են նոր պահանջներ։ Մասնավորապես աշխատողները 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հաստատող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության։ Ի դեպ, ՊՇՌ թեստն իրականացնում է աշխատողը իր հաշվին։

Իհարկե, կան դեպքեր, երբ բացասական թեստի պատասխանի առկայությունը պարտադիր չէ։ Դրանք են՝ Կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները, եթե վերջիններիս դեպքում երկրորդ դեղաչափի համար կոնկրետ պատվաստանյութի սահմանաված ժամանաակամիջոցը չի լրացել, ինչպես նաև փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները և հղիները։

Այս պահանջը վերաբերում է մի շարք ոլորտներում զբաղված աշխատակիցներին՝ մասնավորապես՝ Պետական կառավարում և ՏԻՄ, արտադրամասեր, շինարարական հրապարակներ, հանքագործական արդյունաբերություն, գրասենյակայի գործունեություն իրականացնող կազմակերպություններ, մեծածախ և մանրածախ առևտրի, հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ, տրանսպորտ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպություններ, մարզադպրոցներ, դեղատներ, նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններ, արտադպրոցական դաստիարակություն և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատություններ, գրադարաններ, թանգարաններ, կինո և այլ մշակութային կազմակերպություններ, հանրակրթական ուսումնական հաստատություններ։

Ներկայացված պահանջը գործելու է Հոկտեմբերի 1-ից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ