Գլխավոր էջ Գլխավոր Որքանո՞վ է արդարացված հանրային ծառայողի նկատմամբ առանձնահատուկ նոր պահանջները

Որքանո՞վ է արդարացված հանրային ծառայողի նկատմամբ առանձնահատուկ նոր պահանջները

1635
0

«Հանրային պաշտոն զբաղեցնողներն իրենց կարգավիճակից ելնելով օբյեկտիվորեն տարբերվում են այլ ոլորտի աշխատակիցներից, ընդհուպ` իրենց հիմնական իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումներով: Մյուս կողմից, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների գործատուն, ըստ էության, պետությունն է` իր հանրային իշխանության մարմինների միջոցով, որը կարող է սահմանել իր «աշխատակիցների» համար առանձնահատուկ պահանջներ, կանոններ, պարտականություններ և այլն»։

Սա նշված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ փոփոխված օրենքում։ Այսպիսով, հանրային ծառայողների համար նախատեսված է առանձնահատուկ պահանջներ և կանոններ՝ չհաշված իրենց առողջության իրավունքը։ Եթե հանրային ծառայողը չի ցանկանում պատվաստվել, կամ ամիսը երկու անգամ ՝ իր միջոցներով թեստավորվել, ապա նա պետք է ենթարկվի՞ պետության պահանջներին։ Իսկ արդյո՞ք պետությունը իր մյուս բոլոր պարտավորություններն ու լիազորություններն ամբողջությամբ իրականացնում է, թե՞ միայն պատվաստումն է, որ կարող է ճնշում գործադրելու կամ երկընտրանքի առաջ դնելու սկզբունքով իրականացնել իր պահանջները։ Ի՞նչ անի այն աշխատող անձը, ում աշխատավարձի ամեն դրամն ունի կենսական նշանակություն ապրելու համար, իսկ նա այս որոշման համաձայն պարտավորվում է իրեն կամ իր ընտանիքին զրկել այս կամ այն բանից և ամսական 30,000 դրամ տրամադրել պետությանը։

Ի դեպ, ըստ որոշ տվյալների՝ հարևան երկրներում կորոնավիրուսային թեստի արժեքն ավելի մատչելի է  (5000+- դրամ ), քան մեզ մոտ։ Ինչու՞։ Մեզ մոտ ավելի բարելավվա՞ծ է կյանքը և մարդիկ պատրաստ են ամսական այդչափ գումա՞ր տրամադրել պետությանը, թե՞ սա ուղղակի խայծ է։ Եթե ըստ իրենց՝ այդ թեստերը մեզ մոտ էլ են արտադրվում, հնարավոր չէ՞, որ ավելի մատչելի կամ ինչու ոչ՝ անվճար տրամադրեն և մարդիկ հաճախակի կարողանան ստուգել իրենց վարակակիր լինել-չլինելը։ Թեպետ, հարկ է նշել, որ շատ դեպքերում հնարավոր է թեստի բացասական արդյունքով մարդը լինի վարակված և հանդիսանա վարակակիր, բայց եկեք հիշենք, որ պատվաստման դեպքում դա ևս նույնն է։ Այսինքն, պատվաստված անձը ևս կարող է վարակվել և լինել վարակակիր։ Սակայն այս դեպքում թեստավորման արդյունքում գոնե մի քանի տոկոս ավել դեպքերը կարելի է վերահսկել։

Շատ քաղաքացիներ նաև ֆեյսբուքում արտահայտում են իրենց դժգոհությունը կորոնավիրուսի թեստավորման գների հետ կապված՝ ասելով, որ եթե այն լինի անվճար պատվաստումներն առհասարակ կտապալվեն, և բոլորը կգնան թեստավորման։ Այսինքն, պատվաստված անձանց այն ցուցանիշը որ մենք ունենք, նրանցից շատերը գնում են այդ քայլին, որպեսզի գումար չծախսեն և թեստավորվեն։ Եվ անվճար լինելու դեպքում, գուցե ավելի շատ և ավելի արդյունավետ լիներ վարակի վերահսկողությունը, քանզի այդ դեպքում վարակակիրների գոնե մի քանի անգամ ավել տոկոսը հայտնաբերել կլիներ, քան պատվաստման դեպքում է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ