Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները COVID-19-ի ընթացքի ծանրության վրա ազդող գործոն են հայտնաբերել

Գիտնականները COVID-19-ի ընթացքի ծանրության վրա ազդող գործոն են հայտնաբերել

473
0

Արյան պլազմայի եւ մարդու իմունային բջիջների նյութափոխանակության փոփոխությունները ազդում են SARS-CoV-2 կորոնավիրուսին օրգանիզմի իմունային պատասխանի վրա: Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում:

 

Համակարգային կենսաբանության ինստիտուտի գիտնականները, Վաշինգտոնի եւ Ստենֆորդի համալսարանների գործընկերների հետ միասին, COVID-19-ի ախտորոշումից հետո առաջին շաբաթվա ընթացքում 198 պացիենտներից հավաքել են արյան 374 նմուշ: Մասնագետներն ուսումնասիրել են 1387 գեներ, որոնք կարգավորում են իմունային բջիջների նյութափոխանակության ուղիները, ինչպես նաեւ արյան պլազմայի 1050 մետաբոլիտներ:

 

Ինչպես պարզվել է, կորոնավիրուսային վարակի ընթացքի ծանրության աճի գործոն են եղել մետաբոլիտների գործունեության փոփոխությունները: Բացի այդ, միայնակ բջիջների հաջորդականությունը ցույց է տվել, որ իմունային բջիջների յուրաքանչյուր տեսակ ունեցել է իր որոշակի մետաբոլիկ ստորագրությունները:

 

Ըստ գիտնականների, բջիջների յուրաքանչյուր տիպի` T-քիլլերներին, T-օգնականներին եւ հակամարմինների արտադրությանը նպաստող B-լիմֆոցիտներին բնորոշ է եղել նյութափոխանակության հատուկ վերադասավորումը։

 

«Պլազմայի մետաբոլոմի հետ ասոցացված իմունային համակարգի վերակառուցումը թույլ է տվել կանխատեսել հիվանդության ծանրությունը եւ նույնիսկ պացիենտի մահը»,- նշել է հետազոտողներից մեկը՝ Համակարգային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Յապենգ Սուն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ