Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս օգնել օրգանիզմին վերականգնվել COVID-19-ից հետո

Ինչպե՞ս օգնել օրգանիզմին վերականգնվել COVID-19-ից հետո

596
0

Չնայած համավարակը տեւում է երկրորդ տարին, դեռեւս չկան COVID-19-ից հետո վերականգնվելու հստակ խորհրդատվություններ, եւ շատ պացիենտներ ստիպված են ինքնաբուժմամբ զբաղվել:

 

Ի՞նչ կարելի է անել վերականգնման համար, եւ ինչ չի կարելի: Ինֆեկցիոն կլինիկական N 2 հիվանդանոցի կորոնավիրուսի բուժման բաժանմունքում (Ռուսաստան) այս մասին իր կարծիքն է հայտնել ինֆեկցիոնիստ Եվգենյա Նասոնովան։

 

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ COVID-19-ից հետո իմունային համակարգը տառապում է, սակայն դա չի նշանակում, որ կարելի է տարբեր «իմունոխթանիչներ» ընդունել՝ ընդհակառակը, նման դեղամիջոցները, ամենայն հավանականությամբ, միայն խորացնում են իրավիճակը, որից հետո իմունային համակարգը մեծ հավանականությամբ «կհարձակվի» հոդերի, ենթաստամոքսային գեղձի եւ այլ օրգանների վրա:

 

Բացի այդ, պետք չէ տարբեր սննդային հավելումներ ընդունել եւ ֆիտոթերապիայով զբաղվել՝ բիոակտիվ հավելումները եւ առաջին հայացքից անվնաս բուսական դեղամիջոցները նույնպես կարող են վնասել։

 

Մասնագետի խոսքով՝ իմունային համակարգին միջինը 2-3 ամիս է պահանջվում հիվանդությունից հեռանալու եւ բջջային ցուցանիշները հարթելու համար: Օրգանիզմին օգնելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր քնել, չափազանց շատ չծանրաբեռնվել, շատ բանջարեղեն եւ մրգեր ուտել, քայլել մաքուր օդում եւ նվազագույնի հասցնել սթրեսը:

 

Իմունիտետի վերականգնման միջոցառումների ցանկը, ըստ մասնագետի, կախված է մարդու անհատական առանձնահատկություններից եւ կարող է ներառել.

 

բուժական եւ շնչառական մարմնամարզություն` շնչառական տրենաժորների օգտագործմամբմերսումհոգեթերապիադիետոթերապիաֆիզիոթերապեւտիկ ընթացակարգեր:

 

Ինչ վերաբերում է ֆիզիկական ակտիվությանը, COVID-19-ից հետո այն վերսկսելու հստակ ուղեցույցներ դեռեւս չկան: Արտասահմանյան մի տեսությունում պացիենտներին խորհուրդ են տալիս հիվանդության ախտանիշների անհետացումից հետո առնվազն 7 օր սպասել: Մեկ այլ տեսությունում բժիշկները խորհուրդ են տալիս սպասել առնվազն 2 շաբաթ եւ մարզվելուն վերադառնալուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ