Գլխավոր էջ Նորություններ Ադրբեջանը որոշել է պատվաստել նաև 16-ից 18 տարեկան դեռահասներին

Ադրբեջանը որոշել է պատվաստել նաև 16-ից 18 տարեկան դեռահասներին

383
0

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, որոշել է 16-ից 18 տարեկան դեռահասներին պատվաստել Covid-19-ի դեմ։ Այս մասին գրում է Interfax.az-ը։

 

Նախարարությունը նշել է, որ դեռահասները կպատվաստվեն բացառիկ դեպքերում և Ֆայզեր  պատվաստանյութով:

 

Դեռահասների պատվաստման համար կպահանջվի ծնողներից մեկի գրավոր դիմումը, որում կնշվի պատվաստման պատճառները և երկու ծնողների գրավոր թույլտվությունը:

 

Նշենք, որ Վրաստանն էլ քննարկում է 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստումների հնարավորությունները։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ