Գլխավոր էջ Uncategorized Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ լայթ» ռուսական պատվաստանյութի կիրառմանը

Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ լայթ» ռուսական պատվաստանյութի կիրառմանը

1011
0

Կորոնավիրուսի դեմ մեկ չափաբաժնով «Սպուտնիկ լայթ» (Спутник Лайт) ռուսական պատվաստանյութը հավանություն է ստացել Հայաստանում։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը (РФПИ):

 

«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ չափաբաժնով «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի օգտագործման հաստատման մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ Sputnik V երկկոմպոնենտային պատվաստանյութը Հայաստանում հաստատվել է 2021 թվականի փետրվարին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ