Գլխավոր էջ Նորություններ «Վիագրա»-ի «այլ» օգտակարության մասին

«Վիագրա»-ի «այլ» օգտակարության մասին

1065
0

«Վիագրան» ունակ է ճնշել առիթմիաները, պարզել են Մանչեսթերի համալսարանի փորձագետները: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ նրանց փորձի մասին ավելի մանրամասն ասվում է «Circulation Research» ամսագրի հրապարակման մեջ:

 

Ոչխարի սրտի մկանների բջիջների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ սիլդենաֆիլն ի վիճակի է պաշտպանել միոցիտները կալցիումի ավելցուկից, ինչը կարող է առաջացնել առիթմիա, որը հանգեցնում է սրտի բաբախման, երբ այն պետք է հանգստանա բաբախումների միջև: Հետո գիտնականները սիլդենաֆիլին են ներարկել ոչխարներին, որը պիրուետային փորոքային տախիկարդիա ուներ: Այն հազվադեպ, բայց վտանգավոր տիպի առիթմիա, որի դեպքում փորոքային մկանները գործում են անկանոն, և սրտի խցիկներն արյուն չեն թողնում շրջանառու համակարգ: Եթե սրտի բաբախյունը ժամանակին չի կայունանում, առիթմիան կհանգեցնի սրտի կանգի:

 

Սիլդենաֆիլը կարողացավ սրտի բաբախյունը նորմալացնել 90 վայրկյանում և նվազեցրեց երկրորդ տագնապի վտանգը: Գիտնականները կարծում են, որ դեղամիջոցը կարող է օգտագործվել այլ առիթմիաների բուժման համար:

 

Հետազոտողները ուշադրություն հրավիրեցին առիթմիայի դեպքում սիլդենաֆիլի հնարավոր օգուտների վրա՝ դիտարկելով շաքարային դիաբետով հիվանդներին: Նրանց մոտ, որոնք սիլդենաֆիլ էին ընդունում, սրտի կաթվածի ռիսկը նվազում էր և կաթվածից հետո կենդանի մնալու հավանականությունը մեծանում: Թե՛ առիթմիայի, թե՛ պոտենցիայի հետ կապված խնդիրների պատճառը կարող է լինել 5-րդ տիպի ֆոսֆոդիեստերազայի ավելցուկը, որի կոնցենտրացիայի նվազեցմանն էլ օգնում է սիլդենաֆիլը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ