Գլխավոր էջ Գլխավոր Պահանջեք գրավոր հրաման, ըստ որի` պարտավորվում եք պատվաստվել. կենսաբան

Պահանջեք գրավոր հրաման, ըստ որի` պարտավորվում եք պատվաստվել. կենսաբան

29969
0

Կենսաբան, ուսուցչուհի Արև Միքայելյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որտեղ ասվում է.

«Ես իրավաբան չեմ, բայց տրամաբանությունս ինձ հուշում է, որ ցանկացած պահանջ, եթե հիմնարկի ղեկավարն աշխատակցին ներկայացնում է, պետք է ներառված լինի աշխատանքային պայմանագրում, կամ եթե նոր պահանջներ են ծագել՝ գրավոր հրամանի ձևով ներկայացնի իր աշխատակիցներին։ Հակառակ դեպքում տվյալ պահանջն անհիմն է ու քաղաքացին կարող է չկատարել։

Հարգելի պատվաստվել ցանկացող, պարտադրված պատվաստվող կամ պարտադրված ՊՇՌ թեստ հանձնող քաղաքացիներ, Ձեր հիմնարկի ղեկավարից պահանջեք գրավոր ներկայացնի այն հրամանը, ըստ որի պետք է դուք պարտավորվեք հոկտեմբերի 1-ից ներկայանալ աշխատանքի կա՛մ պատվաստման վկայականով, կա՛մ 72 ժամից ոչ ավել վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստով։

Միայն այդ հրամանի դեպքում տնօրենն իրավունք ունի Ձեզ պահանջ ներկայացնել։
Տնօրեններն էլ, կարծում եմ, որևէ խնդիր չեն ունենա տալ այդ հրամանը՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի այսինչ հրամանը։ Սա նաև իրենց կապահովագրի հետագա խնդիրներից։
Դրանից հետո պոլիկլինիկայի Ձեր բժշկին ասեք, որ գրանցի, որ ոչ թե կամավոր եք պատվաստվում կամ ՊՇՌ թեստ հանձնում, այլ ըստ այսինչ-այնինչ հրամանի հիման վրա։

Սա կլինի այն իրավական փաստաթուղթը, որը հիմք կդառնա, եթե հետագայում առողջական խնդիրներ առաջանան պատվաստումից, որ Դուք դատարանով կարողանաք փոխհատուցում ստանալ։ Ինչպես նաև բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկացել պատվաստվել ու ստիպված են եղել ՊՇՌ թեստի համար վճարել, դատարանով կարողանան փոխհատուցում պահանջել։ Եթե չկա որևէ հիմք, նշանակում է Դուք կամավոր եք այդ «գործն» արել։

Ես իրավաբաններին, փաստաբաններին խնդրում եմ ավելի օրենքներով հիմնավորված քայլերի հաջորդականությունը ներկայացնեն։ Վստահ եղեք, հետո շատ-շատերը կօգտվեն Ձեր ծառայություններից։ Հիմա եթե Դուք ճիշտ ուղղորդեք հանրությանն իր իրավունքները գրագետ իրացնի, ապա դատական նախադեպերը Ձեր գործը կհեշտացնեն։
Իմ այս առաջարկությունը հիմնված է զուտ տրամաբանության վրա ու խնդրում եմ, կոչ եմ անում փաստաբաններին հիմնավորեն նաև օրենքների հոդվածներով։

Աշխատող քաղաքացուն ոչ ոք իրավունք չունի որևէ բժշկական միջամտության պահանջ բանավոր ներկայացնելու։ Այն պետք է գրավոր լինի, որ ղեկավարն ու քաղաքացին դրա հետևանքների համար պատասխանատվություն կրեն։
Առողջ լինենք ու սովորենք գրագետ իրացնել մեր աշխատանքային իրավունքները»:

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ