Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները նշել են կորոնավիրուսով վարակման մահացության հիմնական պատճառը

Գիտնականները նշել են կորոնավիրուսով վարակման մահացության հիմնական պատճառը

194
0

Ամերիկացի գիտնականները եզրակացության են եկել, որ «Քովիդ-19»-ի ծանր դեպքերից մահացության հիմնական պատճառը թոքերում կորոնավիրուսի բարձր կենտրոնացումն է: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը,հղում անելով «Nature Microbiology» ամսագրին։

 

Միևնույն ժամանակ հետազոտության արդյունքները հերքում են առկա կարծիքն այն մասին, որ մահվան վտանգի մեծացման գործում որոշիչ դեր են կատարում թոքերի ուղեկցող մանրէաբանական վարակները կամ օրգանիզմի իմունային համակարգի չափազանց ակտիվ արձագանքը:

 

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ «Քովիդ-19»-ից մահացության պատճառը որոշ չափով օրգանիզմի անկարողությունն է հաղթահարել վիրուսների մեծ քնակությունը, որոնք ախտահարում են թոքերը»,- աղբյուրը մեջբերում է Նյու Յորքի համալսարանի Բժշկական կենտրոնի առաջատար մասնագետ, հետազոտության հեղինակ Իմրան Սուլայմանը:

 

Հետազոտության հեղինակները թոքերի հյուսվածքների փորձանմուշ են վերցրել 589 տղամարդուց և կնոջից, որոնք հոսպիտալացվել էին կորոնավիրուսի ծանր տարբերակով:

 

Մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսից մահացած հիվանդների մոտ միջինում 10 անգամ ավելի շատ է եղել վիրուսային ծանրաբեռնվածությունը ստորին շնչառական ուղիներում, քան հիվանդության ծանր ընթացքից հետո ապաքինվածները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ