Գլխավոր էջ Գլխավոր Ճի՞շտ է հակաբիոտիկների ընդունումը կորոնավիրուսով վարակվելու ժամանակ

Ճի՞շտ է հակաբիոտիկների ընդունումը կորոնավիրուսով վարակվելու ժամանակ

1880
0

Կորոնավիրուսը որքան էլ ակտուալ է, այնուամենայնիվ, նրա բուժման մասին ինֆորմացիան շատ իրարամերժ է։ Շատ մասնագետներ նույնիսկ ասում են, որ հիվանդության մասին որևէ հստակ բան ասելը վաղ է, քանի որ այն ենթարկվում է նոր մուտացիաների, ուստի՝ դեռևս ուսումնասիրությունների և հետազոտությունների փուլում է։

Թե ինչպես բուժել կորոնավիրուսը, ոմանք ասում են, որ պարտադիր է հակաբիոտիկների կիրառումը, ոմանց կարծիքով՝ պետք է չբուժել, որպեսզի բնական իմունիտետ ձևավորվի, մյուսներն էլ ասում են, որ բուժում չկա, և յուրաքանչյուր հիվանդի բուժում են՝ ըստ իր ունեցած կլինիկական նշանների։ Ինչ վերաբերում է տնային պայմաններում բուժում ստացող հիվանդներին, այս մասով ևս հստակ որևէ բան չի նշվում թե ինչպես պետք է խնամել հիվանդին կամ արդյո՞ք պետք է ինքնաբուժությամբ զբաղվել, թե ոչ։

Վարակաբան Արմեն Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս թեմային։ Ըստ իրեն` տնային պայմաններում բուժվող հիվանդների մոտ, գրեթե (գործնականում) չի լինում կարիք հակաբիոտիկներով բուժման՝ անկախ թոքաբորբի առկայությունից և չափից։ «Օրինակ՝ վիտամինները և ցինկը չունեն որևէ բուժական դեր։ Արյունը ջրիկացնող դեղերը նշանակվում են ոչ թե բոլորին և նույն դեղաչափով, այլ հստակ ռիսկերը գնահատելով և կոնկրետ դեղաձևը, կոնկրետ դեղաչափով։ Սակայն, երբեմն կարող է կարիք լինել այդ հարցը քննարկել նաև այլ մասնագետների հետ։ Անգամ կորոնավիրուսի ընթացքում նկատվող հազի դեպքում հակահազային դեղեր չեն օգտագործվում, արդյունավետ չեն, ավելին՝ կարող են վնասել»։

Ըստ վարակաբանի՝ երկրորդ հակաբիոտիկը տնային պայմաններում ընդհանրապես չի նշանակվում։ Օհանյանի պնդմամբ՝ ստերոիդ հորմոնները շարունակում են մնալ կյանք փրկող դեղորայք։ Վերջինիս նշանակումն իրականացվում է հաշվի առնելով՝ տարիքը, քաշը, ուղեկցող հիվանդությունները, թոքաբորբի բնույթը և չափը՝ ըստ համակարգչային տոմոգրաֆիայի, սատուրացիան՝ թթվածնի ցուցանիշը և լաբորատոր քննությունների արդյունքները։ Սակայն նշում է, որ այնուամենայնիվ, հորմոն ստանալը ցուցում չէ հակաբիոտիկ նշանակելու համար։

Օֆելյա Պողոսյան                                                                                                                                                                                                            

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ