Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի պատճառով ևս մեկ նավ է մեկուսացվել

Կորոնավիրուսի պատճառով ևս մեկ նավ է մեկուսացվել

2209
0

Կալիֆոռնիայի ափերի մոտ կորոնավիրուսի պատճառով Grand Princess ճամփորդական նավը մեկուսացվել է: Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը:

Նավը նավարկում էր Սան Ֆրանցիսկոյից Հավայան կղզիներ և նախատեսվում էր նավարկությունն ավարտել շաբաթ օրը: Նավում կա գրեթե 3000 մարդ: Այնուամենայնիվ, անձնակազմը հրաման է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման նավահանգիստ:

Երկու նախկին ուղևորների մոտ, ովքեր փետրվարի 11-21-ը Մեքսիկա նավարկության ընթացքում գտնվել են նավի մեջ, հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ: Վարակվածներից մեկը` Սակրամենտոյի արվարձանում բնակվող 71-ամյա տղամարդը, մահացել է:

Նավում գտնվող 62 ուղևոր ևս փետրվարին դեպի Մեքսիկա է նավարկել: Իշխանությունները կարծում են, որ նրանք կարող են վարակված լինել և տարածել հիվանդությունը այլ մարդկանց շրջանում: Այժմ նավի վրա գտնվող 20 մարդու մոտ առկա են գրիպի ախտանշաններ:

Պլանավորվում է նավ հասցնել կորոնավիրուսի առնվազն 200 թեստ, որպեսզի ստուգեն այն մարդկանց, ովքեր կարող էին կապի մեջ լինել վարակակիրների հետ և նրանց, որոնք լավ չեն զգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ