Գլխավոր էջ Նորություններ Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են Միլանում

Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են Միլանում

181
0

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են Միլանում: Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել Է նախկին վարչապետի ներկայացուցիչը, 84-ամյա քաղաքական գործչի ինքնազգացումը բավարար Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Հոսպիտալացումն անհրաժեշտ Էր հանգամանալից կլինիկական հետազոտության համար»,- նշել Է գործակալության զրուցակիցը:«Սան Ռաֆայելե» հիվանդանոցում Բեռլուսկոնին գտնվում Է օգոստոսի 26-ից: Ինչպես նշել Է ANSA գործակալությունը, նախկին վարչապետը կանցնի հերթական հետազոտությունը գրեթե մեկ տարի առաջ COVID-19-ով հիվանդանալուց հետո: Բեռլուսկոնիի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել Է սեպտեմբերի 2-ին, ավելի ուշ զգուշությունից ելնելով նրան հոսպիտալացրել են: Քաղաքական գործչի մոտ ախտորոշվել Էր երկկողմանի թոքաբորբ վաղ փուլում: Նա հիվանդությունը համարել Է «դժոխային»:

 

Մի քանի տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն Է տարել:

 

Նա վերջին ամիսների ընթացքում արդեն մի քանի անգամ հայտնվել Է հիվանդանոցում: Սեպտեմբերի 29-ին կլրանա Բեռլուսկոնիի 85 տարին:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ