Գլխավոր էջ Նորություններ Քերծվածքներ. Ե՞րբ պետք է դիմել բժշկի

Քերծվածքներ. Ե՞րբ պետք է դիմել բժշկի

239
0

Շատ դեպքերում մարդը ինքը կարող է բուժել քերծվածքները: Ո՞ր դեպքերում է պետք անհանգստանալ: Ե՞րբ պետք է դիմել բժշկի:

 

Փորձագետների կարծիքով՝ քերծվածքների ապաքինումը սկսվում է գրեթե անմիջապես, եւ ամբողջ գործընթացը կարող է տեւել մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ: Վերականգնման տեւողության երկարելու վրա կարող են ազդել մի քանի գործոններ.

 

վնասվածքի ընդհանուր բնույթը՝ որքան ավելի մեծ եւ խորն է քերծվածքը, այնքան երկար է այն բուժվում,մարդու առողջության ընդհանուր վիճակը,տարիքը՝ որքան մեծ է մարդը, այնքան երկար ժամանակ է պահանջվում ապաքինման համար,անոթային հիվանդությունների առկայությունը,ծխելը:

 

Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ դիմել բժշկի, եթե քերծվածքի տեղում հայտնվում են վարակի տարածման հետեւյալ ախտանիշները․

 

ապաքինման նշաններ չկան նույնիսկ մի քանի օր անց,վնասվածքի տեղում ցավն ուժեղացել է,քերծվածքը եւ դրա շուրջը մաշկը մնում են տաք, այտուցված կամ կարմիր,ջերմությունը բարձրանում է,հայտնվել է թարախ կամ այլ արտադրություն:

 

Այս ախտանիշների դեպքում մարդը կարող է ավելի լուրջ բուժման կարիք ունենալ, ներառյալ՝ հակաբիոտիկներ ընդունելը: Ամեն դեպքում, եթե այսպիսի ախտանիշներ կան, խորհուրդ չի տրվում հետաձգել բժշկին այցը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ