Գլխավոր էջ Նորություններ Գրանցվել քովիդից մահվան ամենաբարձր ցուցանիշը

Գրանցվել քովիդից մահվան ամենաբարձր ցուցանիշը

795
0

Օգոստոսի 24-ին Մեծ Բրիտանիայում COVID-19-ի հարուցած բարդություններից մահացել է 174 մարդ, ինչը ռեկորդ է 2021 թվականի մարտի 12-ից ի վեր: Այս մասին հայտնում է CTV-ն։

Նախորդ օրը Մեծ Բրիտանիայում գրանցվել էր վարակման 31,914, մահվան՝ 40 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 705 դեպք, ինչը 8,8 տոկոսով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի չափահաս բնակչության 88%-ն արդեն ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ բրիտանացիների 77% -ը՝ երկու դեղաչափն էլ: Երկրի իշխանությունները հուլիսի կեսերին հանել են գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները՝ մարդկանց թույլ տալով շփվել, ճանապարհորդել և վերադառնալ գրասենյակներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ