Գլխավոր էջ Նորություններ Իմաստ ունի՞ COVID-19-ով հիվանդացած-ապաքինվածներին պատվաստել

Իմաստ ունի՞ COVID-19-ով հիվանդացած-ապաքինվածներին պատվաստել

449
0

ՀՀ առողջապահության նախարարությունը հաճախ տրվող հարցերի շրջանակում առանձնացրել է հետևյալ հարցը. «Իմաստ ունի՞ COVID-19-ով հիվանդացած-ապաքինվածներին պատվաստել, թե՞ նրանք հակամարմիններ ունեն ու չեն վարակվի կամ, ինքնըստինքյան, կրկնավարակը թեթև ընթացք կունենա»:

Պատասխանն այսպիսին է.

«Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած անձանց մոտ հակամարմինները հնարավոր է որոշ ժամանակ պահպանվեն, այնուհետև գնալով կնվազեն, և անձը պաշտպանված չի լինի կրկնավարակից, ինչպես նաև դրան կնպաստեն շրջանառվող նոր շտամները։

COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների 3-րդ փուլը վաղուց ավարտվել է և դրանց անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցված է: Պատվաստումը 100%-ով պաշտպանում է հիվանդության ծանր ձևերից, մահացությունից և նվազեցնում հոսպիտալացումները»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ