Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի շտամները մեծ արագությամբ ընդլայնվում են

Կորոնավիրուսի շտամները մեծ արագությամբ ընդլայնվում են

303
0

Կորոնավիրուսի արագ վարակելիությամբ բնութագրվող «Ալֆա»,«Բետա», Գամմա» և «Դելտա» շտամերը վերջին շաբաթվա ընթացքում  ընդլայնել են աշխարհագրությունը, հաղորդում է ԱՀԿ-ն:

Փորձագետները համոզված են, որ այդ շտամների տարածումը մտահոգիչ է: «Ալֆան» այժմ տարածված է 190 երկրում՝ 5-ով ավելի, քան նախորդ շաբաթ: «Բետան» տարածված է 138 երկրում՝ 2-ով ավելի, քան նախորդ շաբաթ: «Գամման» 82 երկրում է հայտնաբերվել՝ 1-ով ավելի, քան նախորդ շաբաթ: «Դելտան» 148 երկրում է գրանցվել։ Երկրների թիվը 6-ով ավելի, քան նախորդ շաբաթ:

Մեկ շաբաթում նոր հայտնաբերված հիվանդների թիվը 4 տոկոսով ավելացել է (4.4 մլն)։ Կորոնավիրուսի հարուցած բարդություններից նախորդ շաբաթվա ընթացքում 66 000 զոհ է գրանցվել:

Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ