Գլխավոր էջ Նորություններ Covid-19-ի դեմ պատվաստվածների եւ չպատվաստվածների միջեւ անջրպետը խորանում է

Covid-19-ի դեմ պատվաստվածների եւ չպատվաստվածների միջեւ անջրպետը խորանում է

267
0

Covid-19-ի դեմ պատվաստվածների եւ չպատվաստվածների միջեւ միջեւ անջրպետը, ամենայն հավանականությամբ, ավելի կխորանա, քանի որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պաշտոնյաները ծրագրում կամ ավելի շատ սահմանափակումներ են մտցնում այն ​​մարդկանց համար, ովքեր դեռ չեն պատվաստվել Covid-ի դեմ:

 

Աշխարհի գրեթե բոլոր կառավարություններն առայժմ դեմ են հանդես գալիս Covid-ի դեմ պարտադիր պատվաստումների ներդրմանը, չնայած շատերը ներդրել են «պատվաստման անձնագրեր», որոնք պատվաստված անձին ավելի շատ ազատություն եւ հնարավորություններ են տալիս, քան չպատվաստվածներին:

 

Առօրյա կյանքի ասպեկտները դառնում են ավելի դժվար նրանց համար, ովքեր չեն պատվաստվել Covid-ի դեմ, եւ պատվաստումը մերժողների մեջ աճում է զայրույթի եւ անարդարության զգացումը:

 

Չնայած նման գործողությունների դեմ բողոքներին, ճանապարհորդելու, աշխատելու, շփվելու եւ ժամանցի ազատությունն ավելի ու ավելի է որոշվում Covid-ի դեմ պատվաստման կարգավիճակով:

 

ԱՄՆ-ն ազգային մակարդակով բացառել է Covid-ի դեմ պարտադիր պատվաստումները՝ դեռ ապրիլին մերժելով պատվաստումների անձնագրի հայեցակարգը գաղտնիության եւ քաղաքացիների իրավունքների մտահոգությունների պատճառով: Սակայն որոշ պետություններ լրացուցիչ սահմանափակումներ են կիրառում չպատվաստվածների նկատմամբ:

 

Covid-ի դեմ պատվաստումն այժմ պարտադիր է Նյու Յորքի քաղաքապետարանի աշխատակիցների համար, եւ սեպտեմբերի կեսերից փակ սրճարանների, մարզասրահների եւ ժամանցի կենտրոնների աշխատակիցներից ու հաճախորդներից կպահանջվի պատվաստման ապացույց ներկայացնել: Կալիֆոռնիայի առողջապահության ոլորտի աշխատողները եւս հոկտեմբերից պետք է ապացույցներ ներկայացնեն, որ ամբողջովին պատվաստվել են: Պենտագոնը հայտարարել է, որ նախատեսում է Covid-ի դեմ պատվաստումը զինծառայողներին համար պարտադիր դարձնել ոչ ուշ, քան սեպտեմբերի կեսից:

 

Ֆրանսիան, Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան այն եվրոպական երկրներից են, որտեղ բուժաշխատողների ու սպասակող անձնակազմի պատվաստումները պարտադիր են: Չինաստանում իշխանության որոշ տեղական մարմիններ հաղորդել են, որ աշակերտներին չի թույլատրվի սեպտեմբերին դպրոց գնալ, եթե նրանց ամբողջ ընտանիքը լիովին պատվաստված չլինի:

 

Ավստրալիայում կարանտինում գտնվող որոշ նահանգներ աշխատանքի վերադառնալ թույլ են տալիս միայն պատվաստվածներին եւ ասում են, որ սահմանափակումները կվերացվեն միայն բնակչության մեծամասնության պատվաստումից հետո:

 

Եվրոպական շատ երկրներ այժմ ճանապարհորդներից պահանջում են ապացուցել, որ ամբողջությամբ պատվաստված են: Հակառակ դեպքում պետք է կարանտինային սափմանափակումների ենթարկվեն:

 

Շատերը դժգոհ են պատվաստվածների եւ չպատվաստվածների միջեւ տարբերություն դնելու միտումից: Նեապոլի երիտասարդ բնակիչ Մարկո դե Մատեոն, ով սիրում է ճանապարհորդել, դժգոհ է Իտալիայում տիրող իրավիճակից, որտեղ ներդրվել է «կանաչ անցաթուղթը»: Նա իրավիճակը համեմատում է «առողջապահության եւ տնտեսության դիկտատուրայի» հետ:

 

«Իշխանության ղեկին գտնվողները օրենսդրորեն սահմանափակում են մարդու ազատությունն ու արժանապատվությունը», — ասել է նա: «Կանաչ անցաթղթի ներդրումն աշխատանքի ոլորտում՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, պառակտում է հասարակությունը», — CNBC-ի հետ հարցազրույցում ասել է նա:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ