Գլխավոր էջ Նորություններ Lollapalooza փառատոնից հետո 203 մարդ վարակվել է կորոնավիրուսով

Lollapalooza փառատոնից հետո 203 մարդ վարակվել է կորոնավիրուսով

301
0

Չիկագոյում Lollapalooza երաժշտական փառատոնից հետո տեղական իշխանությունները հայտնել են COVID-19 վարակի 203 նոր դեպքի մասին: Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին Twitter-ում գրել է Չիկագոյի հանրային առողջության հանձնակատար Էլիսոն Արվադին:

 

Նրա խոսքով, այդ դեպքերի թվում 58 քաղաքաբնակ և 145 այլ նահանգների բնակիչներ են և բոլորը կապված են երաժշտական փառատոնի հետ: Պարզվել է, որ Չիկագոյի առնվազն 13 բնակիչ, որոնց մոտ դրական արդյունք են արձանագրվել, այցելել են Lollapalooza ախտանշաններ ունենալու օրը կամ դրանից հետո:

 

Փառատոնում, որը սկսվել է երկու շաբաթ առաջ, մասնակցել է մոտ 385,000 մարդ: Փառատոնի վայրից արված կադրերը ցույց են տալիս, որ ամբոխի մեջ քչերն են դիմակներ հագել: Բնակիչները քննադատել են համավարակի ժամանակ միջոցառում անցկացնելու իշխանությունների որոշումը:

 

Այնուամենայնիվ, Չիկագոյի քաղաքապետ Լաուրի Լայթֆութը և այլ պաշտոնյաներ ասել են, որ միջոցառումը կանցկացվի անվտանգության կանոնների համապատասխան, և այցելուները պետք է ցույց տան կորոնավիրուսային պատվաստման կամ COVID-19-ի թեստի բացասական ապացույցներ:

 

Ըստ Արվադիի, միջոցառման հյուրերի 90% -ը պատվաստված է եղել: Թեստերի դրական արդյունք ունեցողենրի 79%-ը 30 տարեկանից ցածր տարիքի են եղել:

 

Lollapalooza փառատոնը նախորդ տարի չեղարկվել է COVID-19-ի պատճառով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ