Գլխավոր էջ Նորություններ Պատվաստման համար իրեն «չափազանց առողջ» համարող տղամարդը մահացել է COVID-19-ից

Պատվաստման համար իրեն «չափազանց առողջ» համարող տղամարդը մահացել է COVID-19-ից

583
0

42-ամյա Ջոն Էյերսը Մեծ Բրիտանիայից հայտարարում էր, թե «չափից ավելի առողջ է», որպեսզի պատվաստվի։ Վերջերս նա մահացավ նոր կորոնավիրուսային վարակից, տեղեկացնում է LADbible-ը։

Ջոնն ամբողջ կյանքում զբաղվել էր ֆիթնեսով եւ բոդիբիլդինգով ու համոզված էր, որ անգամ եթե վարակվի էլ COVID-19-ով, հիվանդությունը թեթեւ կտանի։

«Նա ամենաառողջն էր բոլորից եւ ամենասպորտային մարդն էր, որին ես ճանաչել եմ»,- ասել է նրա երկվորյակ քույրը՝ Ջենի Մակքանին։

Իր առողջության մեջ համոզված եւ ֆիզիկական լավ վիճակում գտնվող տղամարդը հրաժարվել էր պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Սակայն երբ վարակվեց, նրա մոտ բարդություններ սկսվեցին, եւ նա մահացավ դրական թեստն ստանալուց ուղիղ 4 շաբաթ հետո։

«Նրա վրա ազդեցություն էր գործել ֆեյքերի հոսքը պատվաստանյութի անվտանգության առումով։ Նա չէր ցանկանում պատվաստվել»,- ասել է քույրը։

Նրա խոսքով, երբ եղբայրը հիվանդացել էր, նրան «ինչ դեղեր ասես, որ չէին ներարկել հիվանդանոցում» եւ միացրել էին թոքերի արհեստական շնչառության սարքին, բայց դա բավարար չեղավ նրան փրկելու համար. վարակը եւ օրգանների կանգը սպանեցին նրան։ Թոքերի արհեստական շնչառությունը միացնելուց առաջ Էյերսը բժշկին խոստովանել էր, որ ափսոսում է, որ հրաժարվել է պատվաստվելուց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ