Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 203,3 միլիոնը

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 203,3 միլիոնը

178
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ կազմել Է 203 միլիոն 389 հազար 418: Այդ մասին վկայում են վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 միլիոն 303 հազար 60 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 15 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 35 միլիոն 948 հազար 170 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 617 հազար 321-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 31 միլիոն 998 հազար 158-ի եւ ախտահարման հետեւանքներից մահացել Է 428 հազար 682 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 20 միլիոն 177 հազար 757 հիվանդացած, մահացել Է 563 հազար 562 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ կազմել Է 553,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 1902, Հնդկաստանում՝ 307, Բրազիլիայում՝ 2631 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ