Գլխավոր էջ Նորություններ Պարզվել է, որ ԲՑԺ պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ

Պարզվել է, որ ԲՑԺ պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ

580
0

Հնդկաստանում CMR տուբերկուլյոզի հետազոտության ազգային ինստիտուտի եւ  ICMR համաճարակաբանության ազգային ինստիտուտի հետազոտողների խումբը պարզել է, որ ԲՑԺ պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ:

 

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են  Science Advances ամսագրում, մասնագետները պատվաստել են 60-80 տարեկան 82 կամավորի ԲՑԺ դեղամիջոցով եւ ուսումնասիրել ԲՑԺ դեղամիջոցով եւ ուսմնասիրել են մեկ ամիս անց վերցված արյան նմուշները:

 

Նմուշներում գիտնականները նկատել են մի շարք ցիտոկինների նվազեցում, որոնք կապ են ունեցել բորբոքման հետ՝ IL-6, 1-ին տեսակի ինտերֆերոններ, ինտերլեյկին-2 եւ  TNF-ալֆա  GM-CSF:

 

Պատվաստումից հետո եղել է նաեւ որոշ քեմոկինների ցածր մակարդակ:

 

Գիտնականները նշում են, որ ցիտոկիններից շատերը, որոնց մակարդակը նվազել է պատվաստվածների մոտ, նպաստում է կորոնավիրուսի ավելի ծանր ընթացքին:

 

Գիտնականների խոսքով՝ տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը կարող է նույնիսկ կիրառվել տարեցների համար , որոնք սպասում են կորոնավիրուսի դեմ պատվաստմանը:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ