Գլխավոր էջ Գլխավոր «Գնացեք ձեր նմանների հիվանդանոց»․ Միջադեպ բժշկական կենտրոնում

«Գնացեք ձեր նմանների հիվանդանոց»․ Միջադեպ բժշկական կենտրոնում

1211
0

«Քանաքեռ-Զեյթուն բժշկական Կենտրոնում-ում՝ նյարդաբանական բաժնում, մերժում են ՄԻԱՎ-ով ապրող մարդուն ընդունել և տրամադրել բժշկական ծառայություն, քանի որ պացիենտն ունի ՄԻԱՎ վարակ»։ Այս բովանդակությամբ գրառումը երեկ՝ օգոստոսի՝ 3-ին, հայտվեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ֆեյսբուքյան էջում։ Ըստ հկ տեղեկատվության, բժիշկ Տատունցյանը պացիենտին ասել է՝ Գնացեք ձեր նմանների հիվանդանոց։

Գրառման մեջ նաև ասված էր․ «Պացիենտը գտնվում է առողջական ծանր վիճակում, ունի գլխուղեղի ախտահարում և այդ նույն բժշկի ցուցմամբ տարին մեկ անգամ պետք է անցնի վերականգնողական բուժում»։

Այսօր արդեն հկ-ից հայտնում են, որ երեկ Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոնում պացիենտի խնդրի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը շատ արագ է արձագանքել և խնդրին համապատասխան լուծում տվել։ Ավելին, պացիենտն այսօր գնացել է նույն ԲԿ որտեղ նրան ընդունել են և այժմ նա ստանում է իրեն անհրաժեշտ բժշկական  ծառայությունները։

Իհարկե ուրախալի է, որ միջադեպը հարթվել է և առողջական խնդիր ունեցող մարդը կարող է ստանալ բուժօգնություն, բայց մյուս կողմից խիստ զարմանալի է, որ ՄԻԱՎ վարակ ունեցող մարդը, կարող է բախվել նման խնդրի կամ վերաբերմունքի։ Անգամ բժշկությունից շատ չնչին գիտելիքներ ուենցող մարդիկ գիտեն, որ նման վարակ ունեցող մարդկանց անհրաժեշտ է հատուկ խնամք և հոգատարություն, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն։ Բայց, այնուամենայնիվ, գովելի է, որ Առողջապահության նախարարության ջանքերով կամ միջնորդությամբ հարցը կարգավորվել է։ Մնում է հույս ունենալ, որ նման միջադեպեր այլևս չեն լինի և բուժառուները կստանան իրենց հասանելի բուժօգնույթունը՝ անկախ հիվանդության բնույթից։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ