Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները գտել են նոր միջոց կորոնավիրուսի դեմ

Գիտնականները գտել են նոր միջոց կորոնավիրուսի դեմ

6231
0

Ապագայում կորոնավիրուսի դեմ կարող է օգտագործվել ծաղկավոր Nigella sativa  բույսը (ցանքային սեւասոնիճ), որն աճում է Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում։ Այս մասին տեղեկացվում է Clinical and Experimental Pharmacology and Physiology ամսագրում հրապարակված հոդվածում։

 

Ինչպես նշում է MedicalXpress-ը, N.sativa-ի ակտիվ բաղադրիչը՝ տիմոխինոնը, կարող է միանալ SARS-CoV-2 կորոնավիրուսի S-սպիտակուցի հետ եւ չթողնել, որ վիրուսը թոքային վարակ առաջացնի։ Ավելին, գիտնականները կարծում են, որ այդ նյութը կարող է նաեւ արգելակել ցիտոկինային գրոհը։

 

Հետազոտություններն արդեն ապացուցել են, որ տիմոխինոնը կանխում է բորբոքային քիմիական նյութերի, ինչպիսին են ինտերլեյկինները, արտազատումը։ Դա նշանակում է, որ այն կարող է պոտենցիալ դեր խաղալ ալերգիկ վիճակների, օրինակ՝ ասթմայի կամ էկզեմայի, ինչպես նաեւ արթրիտի բուժման համար, ներառյալ ռեւմատոիդն ու օսթեոարթրիտը, եւ անգամ ցրված սկլերոզը։

 

Ցանքային սեւասոնիճը օգտակար է նաեւ բարձր զարկերակային ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը եւ շաքարային դիաբետը բուժելիս։ Որպես հակաբորբոքային միջոց N.sativa-ն օգնում է ալերգիկ ռինիտ եւ սինուսիտ, ինչպես նաեւ մանկական էպիլեպսիա ունեցող պացիենտներին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ