Գլխավոր էջ Medmedia TV Խախտումներ կաթնամթերքի շուկայում. ի՞նչ է արձանագրվել

Խախտումներ կաթնամթերքի շուկայում. ի՞նչ է արձանագրվել

3382
0

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են 969 տնտեսվարող սուբյեկտներ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։

«Իրականացնում ենք ինչպես պլանային ստուգումների, այնպես էլ՝ ոչ պլանային։ Վերջին հրապարակումները, որոնց մասին նշվել է, պլանային ստուգումների ընթացքում են արձանագրվել։ Եվ երրորդ եռամսյակի ընթացքում մեզ մոտ պլանավորված է իրականացնել կաթնամթերքի ոլորտային ստուգումներ, այսինքն՝ մեծ թվով կաթնամթերք արտադրողների մոտ իրականացնելու ենք ստուգումներ և մի մասի մոտ արդեն սկսված են ստուգումները»,-հայտնեց Դանիելյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ