Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքները չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին

Ո՞ր մթերքները չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին

546
0

Սուրճը, ցիտրուսային հյութերը, քաղցր գազավորված ըմպելիքները եւ կծու համեմունքները չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին: Նման կարծիք է հայտնել սննդաբան, սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Աննա Բելուուսովան (Ռուսաստան):

 

Նա հավելել է, որ կոֆեինը ճնշում է ախորժակը, ուստի սուրճն ավելի լավ է խմել նախաճաշից որոշ ժամանակ անց:

 

Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ օրվա սկզբին խուսափել կծու համեմունքներից եւ սոուսներից, քանի որ հակառակ դեպքում մեծանում է գաստրիտների կամ խոցերի առաջացման վտանգը:

 

«Առավոտյան դա կարող է ինչ -որ բանով՝ մանանեխով, ծովաբողկով կամ սխտորով սոուսով սենդվիչ լինել: Մի կողմից դա թարմեցնում է, օգնում արթնանալ, մյուս կողմից՝ ուղիղ ճանապարհ է դեպի գաստրիտ»,- ասել է Բելոուսովան «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ դատարկ ստամոքսին վտանգավոր է նաեւ գազավորված ջուր խմելը, հատկապես՝ քաղցր, շատ վնասակար է. դատարկ ստամոքսին գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործումը նույնպես աղեստամոքսային տրակտի հիվանդությունների է հանգեցնում, ինչպիսիք են խոցը եւ գաստրիտը:

 

Խորհուրդ չի տրվում առավոտյան ցիտրուսային մրգերի հյութեր խմել: Ըստ մասնագետի՝ նման հյութերը պետք է համակցվեն լիարժեք նախաճաշի հետ, հակառակ դեպքում դա աղեստամոքսային տրակտի աշխատանքի խափանումների կհանգեցնի: Ընդ որում, այդ հյութերը պետք է բնական լինեն, ընդգծել է սննդաբանը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ