Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է կորոնավիրուսը չափազանց վտանգավոր դեռահասների համար

Ինչու՞ է կորոնավիրուսը չափազանց վտանգավոր դեռահասների համար

437
0

Գիտնականները հայտնել են, որ կորոնավիրուսային հիվանդությունը չափազանց վտանգավոր է դեռահասների համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, չպատվաստված դեռահասները քսանմեկ անգամ ավելի շատ են հիվանդանում սրտի բորբոքումով կորոնավիրուսով հիվանդանալու ընթացքում, քան պատվաստված հասակակիցները։

Մասնագետները հունիսին նաեւ զգուշացրել էին, որ որոշ դեռահասների մոտ Pfizer կամ Moderna ընկերությունների կողմից ստեղծված պատվաստանյութերով պատվաստվելիս որոշ կողմնակի տհաճ երեւույթներ են առաջանում՝ սրտի բորբոքման տեսքով։ Սա պատճառ է դարձել, որ երիտասարդությունը խուսափի պատվաստումից։ Սակայն մասնագետները նաեւ արձանագրում են, որ այն դեպքում, երբ կորոնավիրուսը ձգվում է բավականին երկար, ապա դեռահասները նույնպես կարող է ունենալ խնդիրներ սիրտ-անոթային համակարգի հետ։

Նշենք, որ սրտի բորբոքման ժամանակ սիրտը չի կարողանում ինչպես հարկն է արյունը մղել արյունատար համակարգով, ինչը կարող է բերել սրտային անբավարարության եւ երբեմն նաեւ՝ մահվան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ