Գլխավոր էջ Նորություններ Պատվաստանյութ չունեցող երկրներում մեծանում է կորոնավիրուսի նոր շտամների առաջացման վտանգը. ԱՀԿ

Պատվաստանյութ չունեցող երկրներում մեծանում է կորոնավիրուսի նոր շտամների առաջացման վտանգը. ԱՀԿ

690
0
FILE PHOTO: A researcher works inside a laboratory during the development of the Italian ReiThera COVID-19 vaccine, in this undated handout photo in Rome, Italy. REITHERA/Handout via REUTERS/File Photo

Պատվաստանյութ չունեցող երկրներում կորոնավիրուսային վարակի ինտենսիվ տարածումը մեծացնում է վիրուսի նոր, ավելի վտանգավոր տարբերակների առաջացման հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել առկա դեղամիջոցների արդյունավետության նվազմանը: Հետևաբար, COVID-ի դեմ պատվաստանյութերի մեծ պաշարներ ունեցող պետությունները պետք է դրանք կիսեն այլ երկրների հետ: Այս մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի հատուկ բանագնացների հոդվածում, որը հրապարակվել է «Известия» թերթում:

«Մինչ բազմաթիվ երկրներ տառապում են պատվաստանյութերի պակասից, այն պետությունները, որոնք ունեն այս դեղամիջոցների մեծ պաշարներ, չպետք է դրանք կուտակեն՝ փորձելով պատվաստել ամբողջ բնակչությանը: Դա նույնիսկ նրանց ձեռնտու չէ. պատվաստանյութեր չունեցող երկրներում վիրուսի ինտենսիվ տարածումը մեծացնում է այն հավանականությունը, որ կհայտնվեն վարակի ավելի արագ փոխանցվող և վտանգավոր տարբերակներ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ առկա դեղամիջոցների արդյունավետությունը կնվազի», – ասվում է հոդվածում:

ԱՀԿ հատուկ բանագնացները նաև կոչ են անում բնակչության առավել խոցելի խմբերի՝ բժիշկների, տարեցների, ուղեկցող պաթոլոգիաներ ունեցող մարդկանց պատվաստումը դարձնել միջազգային հանրության առաջնային խնդիրը:

«Ռազմավարությունը պետք է հաշվի առնի ԱՀԿ -ի կոչերն ու կանխատեսումները, որ մինչև 2021 թվականի սեպտեմբեր կպատվաստվի աշխարհի բնակչության առնվազն 10%-ը, մինչև դեկտեմբեր՝ արդեն 40%-ը, իսկ 2022 թվականի կեսերին՝ 60%-ը», – նշվում է հոդվածում:

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է չորս ամսվա ընթացքում պատվաստել 250 միլիոն մարդու ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, առաջնահերթությունը պետք է տրվի բժիշկներին ու ռիսկի խմբի մարդկանց:

Հոդվածի հեղինակները հորդորում են լսել ԱՀԿ-ի և COVAX ծրագրով նրա գործընկերների բազմաթիվ կոչերը՝ առավելագույն արդյունավետությամբ օգտագործել պատվաստանյութերը: Մոտ 3 միլիարդ պատվաստանյութ է բաժանվել ամբողջ աշխարհում, սակայն դրանցից միայն 90 միլիոնն է բաշխվել COVAX մեխանիզմի միջոցով: Այդ մեխանիզմից օգտվում է գրեթե 60 երկիր, սակայն այդ երկրներում պատվաստումների մակարդակը 3%-ից էլ քիչ է:

«Քանի դեռ բոլորն անվտանգ չեն, ոչ ոք անվտանգ չէ», – նշում են հոդվածի հեղինակները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ