Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դելտա շտամ է հայտնաբերվել 132 երկրում

Կորոնավիրուսի դելտա շտամ է հայտնաբերվել 132 երկրում

523
0

Կորոնավիրուսի դելտա շտամ է հայտնաբերվել 132 երկրում, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

 

ԱՀԿ-ն չի արձանագրել COVID-ի դելտա շտամի մահացության բարձր մակարդակ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Կերկխովան հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

 

«Անշուշտ, կորոնավիրուսի դելտա տարբերակը մեզ մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այն ավելի վարակիչ է, քան նույնիսկ ալֆա տարբերակը. կան լաբորատոր հետազոտություններ, որոնք վկայում են, որ այդ շտամն ավելի արագ է տարածվում», – ասել է նա։

 

Միևնույն ժամանակ մենք չենք գրանցել մահացության բարձր մակարդակ», – հավելել է Վան Կերխովան:

 

Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծել է, որ պատվաստումը վարակը կանխելու առավել արդյունավետ միջոց է։

 

COVID-19-ով աշխարհում հիվանդացել է ավելի քան 197 մլն մարդ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ