Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ են սև ամպեր կուտակվում Արյունաբանական կենտրոնի գլխին

Ինչո՞ւ են սև ամպեր կուտակվում Արյունաբանական կենտրոնի գլխին

3476
0
Արդեն տեղեկացրել ենք, որ Արյունաբանական կենտրոնում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իհարկե նման դեպքեր մեր երկրում հաճախ չեն լինում, բայց և հերքել դրանց լինելիությունը ևս չենք կարող։ Պարզապես այս կենտրոնի հետ կապված ասոցացումներն այլ են, երևի կհիշեք՝ դեռ նախորդ տարի, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը որոշում էր կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել էր Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը, նույն քայլին դիմեցին նաև կենտրոնի այլ աշխատակիցներ ևս։
Այնուհետև մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաների ծնողները Կառավարության շենքի բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով վերանայել որոշումը։ Բացի այս, կենտրոնի աշխատակիցները  բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Փաշինյանին՝նշելով, որ որոշումն անտրամաբանական է։ Դե այսքանից հետո կարող ենք փաստել, որ կենտրոնում ամեն ինչ մնաց անփոփոխ։ Բայց թե մոտավորապես մեկ տարի անց ինչո՞ւ են սև ամպեր կուտակվում կենտրոնի գլխին՝ դժվար է ասել։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ