Գլխավոր էջ Նորություններ Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Ավանեսյան

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Ավանեսյան

251
0

Գեղարքունիքում երեկ մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նա անպատասխան թողեց հարցը, այցելե՞լ է վիրավոր զինծառակողներին, թե՞ ոչ, ասաց՝ ռազմական բժիշկների հետ անընդհատ կապի մեջ են։

 

Ավանեսյանը տեղեկացրեց, որ վիրավոր զինծառայողները հոսպիտալում են։ Այլ հարցերի չպատասխանեց, օրինակ, չմանրամասնեց, թե ինչ վնասվածներ են ստացել զինծառայողները։

 

«Ինչ հարկ համարեցի, պատասխանեցի։ Հետևեք ՊՆ-ի հաղորդագրություններին»,-ասաց նա։

 

Հայ-ադրբեջանական հյուսիս-արևելյան հատվածում երեկ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով ծավալված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է երեք զինծառայող, վիրավորվել չորս զինծառակող։

 

Այսօր առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն,  հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ