Գլխավոր էջ Պաշտոնական Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազնմակերպել և անց է կացրել սեմինար-խորհրդատվություն

Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազնմակերպել և անց է կացրել սեմինար-խորհրդատվություն

2126
0

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրում է.

«Սեմինար Լոռու մարզի բուժաշխատողների համար

Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի դահլիճում կազնմակերպել և անց է կացրել սեմինար-խորհրդատվություն` բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի և դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սեմինար-խորհրդատվության նպատակն էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների վերաբերյալ մեթոդական աջակցության տրամադրումը և դրանց գործնական կիրարկման ընթացքում առաջացած խնդիրների լուծման ուղիների համատեղ քննարկումը:

Սեմինարի ավարտին տեսչական մարմնի ներկայացուցիչների և մասնակիցների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ նմանօրինակ սեմինար–խորհրդատվությունները և իրազեկման աշխատանքները կլինեն շարունակական:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նման միջոցառումն անցկացրել է` կանխարգելիչ գործունեությունը դիտարկելով որպես իր գործառույթների իրականացման առաջնային միջոց, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և առողջապահական ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների վերաբերյալ գործատուների իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ