Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Երկիր մուտք գործող ուղևորների ջերմաչափումը ռեսուրսների վատնում է․ ԱՀԿ

Երկիր մուտք գործող ուղևորների ջերմաչափումը ռեսուրսների վատնում է․ ԱՀԿ

774
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ երկիր մուտք գործող ուղևորների ջերմաչափումը ռեսուրսների վատնում է, կորոնավիրուսի կանխման ոչ այնքան արդյունավետ միջոց: Այս մասին ասված է կազմակերպության կայքում:

ԱՀԿ-ն հայտնում է, որ ջերմաչափումը կորոնավիրուսի տարածումը կանխելու արդյունավետ միջոց չէ, քանի որ վարակված անձինք կարող են ինկուբացիոն շրջանում լինել, չունենալ արտահայտված ախտանշաններ հիվանդության վաղ շրջանի պատճառով, նշված անձինք կարող են նաև ջերմիջեցնող դեղեր ընդունած լինել, որը նույնպես ախտանշանները կթաքցնի:

Նման միջոցները նաև մեծ ներդրումներ են պահանջում այն դեպքում, երբ դրանցից ստացված արդյունքը մեծ չէ:

Կազմակերպությունում կարծում են, որ առավել արդյունավետ է զբոսաշրջիկներին իրազեկել՝ ինչպես կարելի է խուսափել կորոնավիրուսով վարակումից, նաև հավաքել երկիր մուտք գործող անձի առողջական վիճակի մասին տվյալներ՝ ռիսկերը հավուր պատշաճի գնահատելու և նրանց հնարավոր կոնտակները վերահսկելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ