Գլխավոր էջ Նորություններ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան․ Գրիգորի Մարտիրոսյան

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան․ Գրիգորի Մարտիրոսյան

762
0

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում այսօր առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ շրջայց եմ կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ, ծանոթացել հիվանդասենյակների պայմաններին և առկա հնարավորություններին:

ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը հավաստիացրել է, որ հիվանդանոցը տեխնիկապես վերազինված է, ապահովված անհրաժեշտ դեղորայքով:

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդության դեպք Արցախում չի արձանագրվել: Վիրուսը հայտնաբերելու դեպքում հիվանդը կմեկուսացվի, քննարկվում է նաև, հարկ եղած դեպքում, հիվանդներին առանձին բուժհիմնարկ տեղափոխումը:

Գրառումը՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Image may contain: 1 person, standing, car and outdoorImage may contain: 3 people, people standing

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ