Գլխավոր էջ Uncategorized Ի՞նչ են ցույց տվել կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտների դիահերձման արդյունքները

Ի՞նչ են ցույց տվել կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտների դիահերձման արդյունքները

1043
0

Չինաստանում մասնագետները կատարել են նոր կորոնավիրուսի հետեւանքով առաջացող թոքաբորբից մահացած պացիենտների դիահերձում: Սա նրանց օգնել է պարզել, թե վիրուսն ինչպես է ազդում մարդու օրգանիզմի վրա:

Ինչպես հայտնում է China News Service գործակալությունը, դիահերձումը ցույց է տվել, որ կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբը ախտահարում է միայն թոքերը: Վիրուսն առաջացնում է շնչուղիների եւ թոքաբշտերի բորբոքում: Սակայն ուշագրավ է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում թոքային հյուսվածքների վնասվածքն ավելի քիչ արտահայտված է, քան ատիպիկ թոքաբորբի դեպքում: Բայց, այդուհանդերձ, կորոնավիրուսն առաջացնում է թոքային հյուսվածքների այտուցվածություն, ինչը չի նկատվել ատիպիկ թոքաբորբով հիվանդների մոտ:

Բժիշկներին հաջողվել է նաեւ հասկանալ, թե կորոնավիրուսի հետեւանքով մահացող պացիենտների մեծ մասն ինչու էր հայտնում խեղդվելու զգացողության մասին. պարզվում է նրանց թոքաբշտերում հեղուկ էր առաջացել:

Մասնագետները չեն բացառում, որ վարակված թոքային արտազատուկի մի մասը կարող է ընկնել սիրտ, իսկ այս օրգանի վրա վիրուսի ազդեցությունը դեռեւս չի ուսումնասիրվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ