Գլխավոր էջ Նորություններ COVID-ի դեմ պատվաստումից հետո առողջության վնասի փոխհատուցում կկատարվի

COVID-ի դեմ պատվաստումից հետո առողջության վնասի փոխհատուցում կկատարվի

318
0

Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո առողջության վրա բացասական ազդեցության դեպքում Նորվեգիայի քաղաքացիներին վճարվելու է փոխհատուցում: Սա երկրում պատվաստանյութերի առաջացրած վնասի առաջին վկայությունն է, գրում է NRK- ն:

 

Մի դեպքում պատվաստված բուժաշխատողը մահացել է մարտին՝ բարդություններից հետո: Նրա հարազատները փոխհատուցում կստանան:

 

Մյուս երկու տուժածները՝ կին բուժաշխատողը և 30-40 տարեկան տղամարդը ողջ են: Այնուամենայնիվ, ներարկումից հետո տղամարդու մոտ դեռ բարդություններ կան: Մարդիկ չեն կարող աշխատել` առողջական նկատառումներից ելնելով:

 

Փոխհատուցման գումարի մասին չի հաղորդվում:

 

Ավելացնենք, որ մայիսին արգելվել է AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութի օգտագործումը Նորվեգիայում բնակչության պատվաստումների համար:

 

Ավստրալիայում AstraZeneca պատվաստանյութի սահմանափակումները հանվել են: Երկրի իշխանությունները դեղամիջոցի անբարենպաստ ռեակցիաների ռիսկերը համարել են ավելի քիչ, քան նոր Delta շտամի սպառնալիքները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ