Գլխավոր էջ Նորություններ Շիրակի մարզում սիբիրյան խոցի գրանցման դեպքից հետո անասնաբույժն ինքնասպան է եղել

Շիրակի մարզում սիբիրյան խոցի գրանցման դեպքից հետո անասնաբույժն ինքնասպան է եղել

478
0

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում Սիբիրյան խոցի դեպքեր են գրանցվել։Հիվանդությունը տարածվում է խոշոր եղջերավորներից։ Սիբիրյան խոցի վարակի  հաստատված դեպքերը հիվանդության մաշկային ձևն են։ Երեկ  կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում սիբիրյան խոցի կասկածանքով 7 անձ է հոսպիտալացվել: Նրանք այս պահին բուժում են ստանում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում:  Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանի խոսքով սիբիրյան խոցի առաջին ախտանշաններն ի հայտ են եկել հունիսի 30-ին:Դեպքից մեկ օր անց՝ հուլիսի 1-ին, գյուղի անասնաբույժի անշնչացած  մարմինն է հայտնաբերվել, նախնական վարկածներով նա ինքնասպան է եղել։Գյուղացիներից մեզ հետ զրույցում ասացին, որ տարեց տղամարդը երկար տարիներ է՝ գյուղի անասնաբույժն էր, եւ երբևէ նման խուճապային տրամադրություն չէր եղել։

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունը ևս հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝
առավոտյան ժամը 10-ի սահմաններում Իսահակյան գյուղում, անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f2fccf9798fb4a866e8912a2252be071

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ