Գլխավոր էջ Նորություններ Կխստացվեն սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ

Կխստացվեն սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ

543
0

Այսօր առավոտյան հերթական ընդլայնված նիստն է գումարել Կորոնավիրուսի կանխարգելման աշխտանքային խումբը: Նիստի արդյունքները ներկայացրել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ երեկվանից իրադրության փոփոխություն բացասական դինամիկա  չկա, այսինքն` չկա  հայտնաբերված նոր դեպք: Եղել են կասկածելի դեպքեր, որոնց թեսթերի պատասխանները բացասական են եղել: Եվս 9 թեսթի պատասխանի են սպասում, և անկախ այդ պատասխանի դրական կամ բացասական լինելուց, կտեղեկացնեն հանրությանը, վստահեցրել է վարչապետը: Նաև հայտնել է, որ միակ հայտնաբերված հիվանդը ոչ մի գանգատ չունի, չունի անգամ բարձր ջերմություն:

«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ մենք որոշեցինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ոււղղությամբ: Կսկսենք ժամանակավորապես Իրանի հետ վիզային ռեժիմը վերականգնելու գործըթնացը: 5 օրվա ընթացքում այդ ռեժիմը կվերականգնվի»,- ասել է  վարչապետը:

Նաև անդրադարձել է հարցերին, թե ինչպես պետք է խուսափել Իտալիա և Թուրքիա ճամփորդություններից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ