Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք, բայց եթե հաստատվեն պետք չէ սա որևէ...

Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք, բայց եթե հաստատվեն պետք չէ սա որևէ խուճապի առիթ լինի. վարչապետ

919
0

Կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այս պահին սպասում են 9 թեստի պատասխաններին և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնեն։

«Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե հաստատվեն, մենք կտեղեկացնենք, բայց պետք է դա որևէ խուճապի առիթ չլինի, որովհետև պետք է էլի արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է։ Նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշման դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում, որովհետեւ ոչ մի ախտանշան չունի, անգամ ջերմություն չունի: Կարճ ջերմություն է ունեցել, հետո ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում, ուղղակի հեռուստացույց է նայում»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվողներից որեւէ մեկի մոտ եւս որեւէ ախտանշան ի հայտ չի եկել՝ ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն. «Երեկվա ընթացքում 3-4 կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են, այսինքն չի հաստատվել: Հիմա, այսօր օրվա ընթացքում կհասցնենք 9 հոգուն թեստավորել: Եթե առաջին պատասխանը լինում է դրական, կրկնակի թեստավորում նույնպես արվում է: Այսինքն վերջնական պատասխանները հանրությունը կիմանա կրկնակի թեստավորումից հետո, որպեսզի հանկարծ չճշտված տեղեկատվություն չտանք»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ