Գլխավոր էջ Նորություններ Լիովին պատվաստված մոսկվացիները կարող են երկրորդ անգամ պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Լիովին պատվաստված մոսկվացիները կարող են երկրորդ անգամ պատվաստվել կորոնավիրուսի դեմ

215
0

Հուլիսի 1-ից Մոսկվայի բնակիչները, ովքեր նախկինում լիովին պատվաստվել էին COVID-19-ի դեմ, կարող են կրկին պատվաստվել «Առողջ Մոսկվայի» 8 տաղավարներից մեկում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

 

Հուլիսի 5-ից Մոսկվայում նման հնարավորություն կստեղծվի նաև 12 պոլիկլինիկաներում:

 

Մոսկվայի քաղաքապետը հստակեցրել է, որ կրկին պատվաստվել կարելի է Ռուսաստանում գրանցված ցանկացած պատվաստանյութով՝ անկախ նրանից, թե առաջին անգամ որ պատվաստանյութով են պատվաստվել: Սոբյանինը մոսկվացիներին կոչ է արել չհրաժարվել վիրուսից լրացուցիչ պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ այժմ քաղաքում տարածվում է կորոնավիրուսի ավելի ագրեսիվ «Դելտա» շտամը: Սոբյանինը նշել է, որ ինքը ևս արդեն երկրորդ անգամ պատվաստվել է:

 

Ռուսաստանում կրկնակի պատվաստում կարելի է կատարել առաջին պատվաստումից 6 ամիս անց:

 

Ի դեպ, Ռուսաստանն առաջին երկրներից է, որը պաշտոնապես սկսել է նախկինում լիովի պատվաստված քաղաքացիների կրկնակի պատվաստումները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ