Գլխավոր էջ Նորություններ Տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 10 րոպե անց

Տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 10 րոպե անց

210
0

Հորդանանում 66-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 10 րոպե անց։ Հայտնի է, որ նա պատվաստվել է AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է Petra-ն, հղում տալով այդ երկրի Առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։ Ըստ հրապարակման, պատվաստվելուց տասը րոպե անց տղամարդը կորցրել է գիտակցությունը։ Նա գտնվել է Հորդանանի համալսարանի տարածքում, հետպատվաստումային հանգստի սենյակում։ Բուժանձնակազմը փորձել է գիտակցության բերել տղամարդուն, սակայն նախքան նրան հիվանդանոց հասցնելը, արձանագրվել է մահ։ Հայտնի է, որ տղամարդը առաջին ներարկումը ստացած է եղել ապրիլի չորսին, իսկ երկրորդը՝ կիրակի օրը՝ 12-շաբաթյա ընդմիջումից հետո։ Հայտնի է նաեւ, որ տղամարդը արդեն հիվանդացած եւ առողջացած եղել է կորոնավիրուսով եւ առաջին ներարկումից հետո էլ կողմնային անցանկալի երեւույթներ նրա մոտ չեն արձանագրվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ