Գլխավոր էջ Նորություններ Կարտոֆիլն օգնում է նվազեցնել զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը

Կարտոֆիլն օգնում է նվազեցնել զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը

165
0

Nutrients ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարտոֆիլը կարող է շատ արդյունավետ լինել զարկերակային գերճնշման կանխարգելման գործում: Գիտնականները համեմատել են, թե ինչպես է խաշած կարտոֆիլից, ջեռոցում պատրաստված կարտոֆիլից, ֆրանսիական ձևով պատրաստված կարտոֆիլից (կարտոֆիլ ֆրի) և հավելումներից ստացված կալիումն ազդում արյան ճնշման ցուցանիշների վրա:

 

Հետազոտության շրջանակներում գիտնականները կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինի մասնակիցների սննդակարգը ներառում էր կարտոֆիլ, մինչդեռ երկրորդի մասնակիցները սնվում էին ստանդարտ արևմտյան սննդակարգով, որից բացառել էին կարտոֆիլը: Գիտափորձը ցույց է տվել, որ սննդակարգում խաշած ու ջեռոցում պատրաստված կարտոֆիլ ներառելը լավագույն միջոցն է լինում օրգանիզմում նատրիումի կուտակումները նվազեցնելու համար: Ընդ որում՝ կարտոֆիլի գործածության դեպքում արդյունքն ավելի ակնհայտ է լինում, քան հատուկ հավելումների գործածության դեպքում:

 

Գիտնականները նաև պարզել են, որ ֆրանսիական ձևով պատրաստված կարտոֆիլը, որը կարտոֆիլով ուտեստների ամենաբարձր կալորիականությունն ունեցող տարբերակն է, բնավ բացասաբար չի անդրադառնում զարկերակային ճնշման կամ արյունատար անոթների աշխատանքի վրա:

 

«Չնայած, որ արյան ճնշումը վերահսկողության տակ պահելիս հիմնական շեշտը հաճախ դրվում է նատրիումի գործածության նվազեցման վրա, դա պայքարի միայն մի մասն է: Կալիումը նույնքան կարևոր դեր է խաղում», — նշել է հետազոտության ղեկավար բժիշկ Քոնի Ուիվերը՝ հավելելով, որ թերևս կալիումի և նատրիումի հարաբերակցությունը ամենակարևոր ցուցանիշն է սննդակարգի համատեքստում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ