Գլխավոր էջ Նորություններ ԵՀ-ն 2,9 մլրդ եվրո Է ծախսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերների համար

ԵՀ-ն 2,9 մլրդ եվրո Է ծախսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերների համար

184
0

Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջին անգամ նշել Է 2,9 միլիարդ եվրո գումարը, որը 2020 թվականին ծախսվել Է վեց արեւմտյան ընկերություններից կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերի համար: Այդ մասին հունիսի 22-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմակերը:

 

«Եվրահանձնաժողովը 2020 թվականին պատվաստանյութերի մեր պորտֆելի նախապատվերի պարտավորագրերի համար ծախսել Է 2,9 միլիարդ եվրո»,- հայտարարել Է նա: Եվրահանձնաժողովը պորտֆելը վեց արեւմտյան պատվաստանյութերից ձեւավորել Է Եվրամիության երկրների համար եւ դրանց նախապատերի պարտավորագրերն ստորագրել Է 2020 թվականի աշնան ընթացքում, այսինքն՝ մինչեւ այդ բոլոր պատվաստանութերի փորձարկումների ավարտը եւ շուկա դուրս բերելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ