Գլխավոր էջ Գլխավոր Վնասված և բարդ փորձանմուշները հետազոտության կուղարկվեն արտերկիր

Վնասված և բարդ փորձանմուշները հետազոտության կուղարկվեն արտերկիր

483
0

Պատերազմի ավարտից հետո  շատ ու շատ ծնողներ անելանելի վիճակում էին․ մյուս կողմից որդիներին կորցնելու ցավն էր, իսկ մյուս կողմից էլ՝ որդիներին հողին չէին կարողանում հանձնել, սպասելով ԴՆԹ հետազոտություններին, որը բավականին երկար գործընթաց է։ ԴՆԹ նույնականացման գործընթացը առայսօր շարունակվում է։

Medmedia.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ 2021-ի հունիսի 18-ի  դրությամբ կատարվել է 3777 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություններ:

« 18.06․2021 թվականի դրությամբ 3777 դատաբժշկական փորձաքննություններից 2718 դիակի և մասունքի փորձանմուշ է նույնականացվել: 18.06․2021 թվականի դրությամբ 3777 դատաբժշկական փորձաքննություններից 106 մարմնի և մասունքի փորձանմուշ դեռևս նույնականացման ընթացքում են: Ներկայումս ձեռք է բերվում պայմանավորվածություն արտասահմանյան որոշ փորձագիտական կազմակերպությունների հետ` վնասված և բարդ փորձանմուշները հետազոտության ուղարկելու նպատակով: Նախնական պայմանավորվածությամբ, բանակցությունների ավարտից հետո նմուշները կուղարկվեն Նիդերլանդների Թագավորություն»,-նշեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ դեռևս հունվարին ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք բերեց դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն տվեց ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:

Ի դեպ՝ Հայաստանում առկա են եղել սեկվենատորները( ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, «ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»,Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը), որոնք թերևս չեն գործարկվել։ Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է միայն ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորին և նշել, որ  ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, առկա է եղել այս սարքը, սակայն դրա տեխնիկական հագեցվածությունը, ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել նման անալիզներ իրականացնելու համար:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ